«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի առաջին ռեակտոր Է ուղարկվել նոր ռոբոտ, որը, շարժվելով ժամասլաքի ուղղությամբ, տեղեկատվություն Է հավաքում ռեակտորի եւ դրա պաշտպանիչ թաղանթի վիճակի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հաղորդել Է կայանի գործարկու TEPCO ընկերությունը:

 

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար Է տեղի ունեցել 2011 թվականի մարտին:

 

«Սա մեծ քայլ Է ռեակտորի ապամոնտաժման աշխատանքների անցկացման համար: Այս առնչությամբ ռեակտորի պաշտպանիչ թաղանթի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հետագա հավաքման համար ապրիլի 15-ին սկսվել Է ռոբոտի աշխատանքը, որի երթուղին կանցնի ժամասլաքի ուղղությամբ»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

 

«Ռոբոտի ուղարկումն առաջին ռեակտորի պաշտպանիչ թաղանթ նախադեպը չունեցող մարտահարվեր Է: Դրա հավաքած արժեքավոր տվյալները մեծ քայլ կդառնան ռեակտորի ապամոնտաժման աշխատանքների անցկացման համար: Ամբողջ տեղեկատվությունը, որը կստացվի այս հետազոտության արդյունքում, մեկ առ մեկ կհավաքվի եւ օգուտ կբերի ռեակտորի ապամոնտաժման աշխատաքներին»,- ասված Է ընկերության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: