Ռուսաստանցի պաշտոնյաների կանանցից ամենահարուստը 2014 թվականին դարձել Է փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի կինը՝ Նատալյան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում կառավարության եւ Կրեմլի կայքերում զետեղված փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են բովանդակում նախարարների կաբինետի անդամների եւ նախագահի վարչակազմի աշխ ատակիցների ու նրանց ընտանիքների եկամուտների եւ ունեցվածքի մասին:
Նատալյա Պրիխոդկոն մեկ տարում վաստակել Է 119,5 միլիոն ռուբլի: Նա ունի հողամասեր, երկու բնակարան ու բաժին եւս մեկ բնակարանում, ինչպես նաեւ ավտոմեքենայի երեք տեղ: Նրա ամուսնու վաստակը կազմել Է ավելի քան 10 միլիոն ռուբլի:
Նատալյային հաջորդում Է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կինը. Մարինայի՝ 33-ամյա կին ձեռնարկատիրոջ եկամուտը կազմել Է 82,4 միլիոն ռուբլի: Մշակույթի նախարարության ղեկավարն ինքը վաստակել Է ավելի քան 15 միլիոն ռուբլի:
Ամենաքիչ վաստակն ունի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կորոկոլցեւի կինը: Վերա Կոլոկոլցեւան վաստակել Է 72,9 հազար ռուբլի (դա Նատալյա Պրիխոդկոյի վաստակից քիչ Է 1639 անգամ):
Պաշտոնյաների կանանցից ոմանք, հայտարարագրի համաձայն՝ 2014 թվականին ոչինչ չեն վաստակել: Նրանց թվում Է Սվետլանա Մեդվեդեւան՝ Ռուսաստանի վարչապետի կինը: