Արևմտյան երկրները փորձում են պատժել Ռուսաստանին անկախ քաղաքականության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
«Չնայած Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված արևմտյան որոշ առաջնորդների ջանքերին՝ «պատժել» մեզ անկախ քաղաքականության և հայրենակիցների պաշտպանության համար, մենք չենք պատրաստվում ինքնապարփակվել»,- ասել է Լավրովը:
Նախարարը խոստացել է, որ Ռուսաստանն ազատ կհամագործակցի բոլոր մայրցամաքներում գործընկերների հետ: