Վրաստանում ավստրիացի երկու զբոսաշրջիկներ են զոհվել Մկինվարցվերի (Կազբեկ) գագաթը բարձրանալիս, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:

 

Ըստ վակածներից մեկի՝ զբոսաշրջիկները լեռներում մոլորվել են եւ սառել: Ինչպես նշել Է հեռուստաընկերությունը, օրվա ընթացքում լեռներում կատարվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

 

Մի քանի օր Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկները՝ տղամարդ եւ կին, գտնվել են լեռնային ճամբարում, հաղորդել Է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Ապրիլի 15-ին նրանք հեռացել են այնտեղից, եւ նրանց հետ կապը կտրվել Է: Ճամբարում մնացած ալպինիստները նույն օրվա երեկոյան կապվել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ եւ օգնություն խնդրել:

 

«Ապրիլի 15-ի երեկոյան երկու հոգի չի վերադարձել ճամբար: Եղել Է վարկած, որ նրանք մոլորվել են, եւ նրանց որոնման համար մենք մոբիլիզացրել ենք փրկարարական ստորաբաժանումներ: Երկուսին Էլ սառած գտել են 4,9 հազար մետր բարձրության վրա»,- լրագրողներին հայտնել Է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Դավիթ Շատրիշվիլին:

 

Լուսանկարը' РИА Новости