Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից պատասխանեցին.

«Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 11-ին Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել: