Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված մեկնաբանության մեջ ասվում է.

 

«Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»: