Պաղեստինյան խմբավորումների ջոկատներն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրել են «Յարմուկ» փախստականների ճամբարի գրեթե կեսը, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 6 կմ հեռավորության վրա: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է «Պաղեստինի ազատագրության ազգային ճակատի» ներկայացուցիչ Ռաֆեի էլ-Սաադին:

 

«Ազատագրված է տարածքի մոտ 45 տոկոսը, մոտենում ենք կեսին: Գրոհայինները նահանջում են պաղեստինյան դիմակայության ճնշումից»,- ասել է նա:

 

Սակայն, ճամբարի պաշտպաններին դեռևս չի հաջողվել ապահովել «Յարմուկում» մարդասիրական օգնության համար անվտանգ միջանցք: Բեռները ծայրամասեր են հասցվում, որտեղ բավականին անվտանգ է: