Մադրիդում ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար եւ Իսպանիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ռոդրիգո Ռատոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը: Ձերբակալմանը նախորդել է նրա բնակարանում եւ գրասենյակում կատարված խուզարկությունը: Ռատոն ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2004-2007 թվակա ններին, մինչ այդ նա եղել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարարը:

 

Ռատոյին մեղադրում են խարդախության, փողերի լվացման եւ ունեցվածքի թաքուցման մեջ:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Ռատոն անցկացրել է հարկային համաներում, որն Իսպանիայի կառավարության կողմից հայտարարվել է 2012 թվականին: Ընդամենն այդ գործով հետաքննություն է անցկացվում 705 մարդու նկատմամբ: