Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանն իր պատմության մեջ առաջին գործի քննումը կսկսի մայիսի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դատարանի ներկայացուցիչը:

 

ԵԱՏՄ-ի դատարանն ստեղծվել Է 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան: Այն գտնվում Է Մինսկում: ԵԱՏՄ-ի դատավորները երդում են տվել փետրվարի 10-ին: Ներկայում դատարանի նախագահը Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆեդորցովն Է:

 

«Մայիսի 14-ին նշանակված Է «Յունիտրեյդ» փակ բաժնետիրական ընկերություն մաքսային վաճառամիջնորդի դիմումի հիման վրա գործի քննումը: Դա կլինի գործի առաջին քննումը ԵԱՏՄ-ի դատարանում»,- նշել Է գործակալության զրուցակիցը:

 

Նա պարզաբանել Է, որ «Յունիտրեյդ» ՓԲԸ-ն դիմում Է տվել «Չիլեր» սառնարանային մեքենան Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացուցակով դասակարգման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 18-ի թիվ 117 որոշումն այն միջազգային պայմանագրերին չհամապատասխանող ճանաչելու մասին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակներում: Հայտատուն կարծում Է, որ որոշումը պետք Է չեղյալ հայտարարվի: