Նյու Յորքի Բրուքլին շրջանի 24-ամյա բնակիչ Քևին Հարգրոուվը մեղադրվում է «տակդիրների խոշոր չափի գողության մեջ»: Ինչպես հաղորդել են մեգապոլիսի իրավապահ ծառայությունների ներկայացուցիչները, Հարգրոուվի հասցրած վնասի չափը դեռևս ստույգ չի գնահատվել, սակայն խոսքը հազարավոր դոլարների մասին է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Սուպերմարկետներում նա փոխել է տարբեր արժեք ունեցող ապրանքների գների շտրիխ-կոդերը և այդկերպ տակդիրների համար շատ ավելի քիչ վճարել ինքնասպասարկման դրամարկղերում: Հարգրոուվը դատարանում խոստովանել է, որ մի անգամ 99.36 դոլար արժողությամբ տակդիրն իրեն հաջողվել է ձեռք բերել 1.06 դոլարով:

 

«Երևի ոչ մի Stop & Shop խանութ չկա Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում, որտեղ ես նման բան արած չլինեմ: Ես դրանով այնքան վաղուց եմ զբաղվում, որ արդեն չեմ հիշում՝ երբ եմ սկսել»,- ասել է նա:

 

Դատախազության տվյալներով՝ միայն հունվարից Հարգրոուվն ավելի քան 100 անգամ «ռմբակոծել է» խանութները: