Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի հարեւանությամբ կառուցվող Հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցու օծումը նախատեսվում է սեպտեմբերին: Թեև շինարարական հիմնական աշխատաքներն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման, խորանի տեղադրման աշխատանքները, որից հետո կիրականացվի նաև տարածքի բարեկարգումը: Ի դեպ, խորա նը պատվիրված է Բեյրութում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Կաթողիկե եկեղեցու Գյումրիի և Աշոցքի շրջանի ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայեանը: «Օծումը նաատեսվում է սեպտեմբերին, բայց շահագործման հավանաբար ավելի շուտ կհանձնվի: Օծմանը ներկա կլինեն կարդինալներ՝ Հռոմից»,-տեղեկացրեց Հայր Պետրոս վարդապետ Եսայանը:

 

Գյումրիում կառուցվող այս եկեղեցին Հայստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցի է: Եկեղեցու շինարարական աշխատաքները մեկնարկել են 2010 թվականին: Այն կառուցվում է անհատ բարերարների ու կազմակերպությունների, ինչպես նաև Կաթողիկե համայնքի աջակցությամբ: Եկեղեցին կունենա զանգակատուն, ավանդատուն, ներքնահարկ: Եկեղեցու խաչերն արդեն տեղադրված են:

 

Արմենուհի Մխոյան