Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

 

Մայր տաճարի օծման արարողությունը անցկացնում է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդը: Արարողությանը մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

 

Նշենք, որ Համալիրը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Տրիֆոնովսկայա փողոցում՝ զբաղեցնելով, նույնիսկ Մոսկվայի մասշտաբներով, բավականին մեծ տարածք՝ 25 հազար քառակուսի մետր,բարձրությունը 58 մետր է, տեղավորվում է 1000 մարդ, իսկ ճարտարապետը Արտակ Ղուլյանն է: Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: