Ապրիլի 17-ին՝ ժամը 05.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1963 թ. ծնված Գայանե Պ.-ի տան պատուհաններին և դռանը բենզին են լցրել:

 

Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր ծանոթ Նատալիա Շ.-ն հեռախոսով վիճաբանել է իր հետ, սպանության սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին, իսկ ապրիլի 17-ին՝ ժամը 04.30-ին, հրկիզման եղանակով փորձել է այրել իր տան մետաղյա դուռը և պատուհանները:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Նատալիա Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նշանակվել են դատաքիմիական և ապրանքագիտական փորձաքննություններ:

 

Կատարվում է հետաքննություն: