Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իրանական միջուկային ծրագրի վերջնական լուծման համար հավելյալ քաղաքական կամք Է հարկավոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս ամսին Շվեյցարիայում մենք կարեւոր առաջընթացի ենք հասել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հետ մենք համաձայնության ենք եկել իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթին վերաբերող բոլոր կասկածները բացառելու պարամետրերի եւ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացման շուրջ: Բայց որպեսզի ենթադրվող միջուկային գործարքը կայանա, լրացուցիչ քաղաքական կամք Է անհրաժեշտ»,- գրել Է Զարիֆը New York Times թերթում հրապարակված «Հաղորդում Իրանից» սյունակում :
«ԱՄՆ-ի եւ արեւմտյան դաշնակիցների համար եկել Է ժամանակը ընտրություն կատարելու համագործակցության եւ առճակատման, բանակցությունների եւ հանրության առջեւ խաղալու, համաձայնության եւ զսպման միջեւ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: