Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում այսօր կայանում է 4-րդ տուրը: Հայաստանի հավաքականը մրցում է չինացիների հետ և պարտություն է կրում 0,5։2,5 հաշվով։ Լևոն Արոնյանը 19-րդ քայլում արագ ոչ ոքի էր արել Դինգ Լիրենի հետ, մնացած պարտիաներում հայ շախմատիստները պարտություններ են կրել:
Աշխարհի առաջնություն, չորրորդ տուր
Հայաստան - Չինաստան
Լևոն Արոնյան - Դինգ Լիրեն՝ 0,5։0,5
Գաբրիել Սարգսյան - Յանյի Յու՝ 0։1
Սերգեյ Մովսեսյան - Բու Սիանջի՝ ընթանում է
Հրանտ Մելքումյան - Յի Վեյ՝ 0։1