Շախմատի աշխարհի թիմային առաջնությանում ապրիլի 24-ը հանգստի օր է:
Անցկացված 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 13 միավորով Ուկրաինայի հավաքականն է: 12,5 միավոր ունի Չինաստանի հավաքականը, Իսրայելը' 12, Կուբան՝ 11,5 միավոր, իսկ Հնդկաստանը' միայն 9,5: Հայաստանի շախմատի հավաքականը 5-րդ տուրում ԱՄՆ հավաքականին 1,5-2,5 հաշվով հաղթելուց հետո 7-րդ տեղում է:
Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ' բրոնզե մեդալակիր: