Ծաղկաձորում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրը: Հայաստանի հավաքականի մրցակիցն Ուկրաինայի ընտրանին է:
Լևոն Արոնյան - Ռուսլան Պոնոմարյով
Գաբրիել Սարգսյան - Վասիլի Իվանչուկ
Սերգեյ Մովսիսյան - Պավել Էլջանով
Հրանտ Մելքումյան - Ալեքսանդր Մոիսեենկո
Առաջին տուրից հետո առաջատարը Հնդկաստանի հավաքականն է՝ 3 միավորով, մեր ընտրանին իր ակտիվում ունի 1.5 միավոր: