Իսպանիայոմ Հայաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանի Ալվեշին:
Դեսպանատան ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, կատարվել է հետևյալ գրառումը.
«Շնորհակալությու՛ն, Դանի, մեզ հետ լինելու համար»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելու կոչով: