Մոսկվայի հյուսիսում ոստիկանությունը բերման է ենթարկել հայերի, որոնք 40 ավտոմեքենաներով ավտոերթ էին իրականացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը' հղում անելով իրավապահներին:

 

 

Ոստիկանության մամուլի ծառայությունում ասել են, որ մեքենաները կանգնեցրել են ավտոճանապարհային կանոնները խախտելու համար:

 

 

Աղբյուրի համաձայն' մեքենաների վրա եղել են հայկական դրոշներ: Նշվում է, որ մեքենաներից, իբր, կրակոցներ են հնչել: