Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը համոզված է, որ թուրքական սահմանադրության մեջ պետք է կատարվի փոփոխություն և օրենսրական առանձին հոդվածով ամրագրվի փոխհատուցման կարգը: Երևան այցելած թուրք գործիչը, սակայն, քիչ է համարում Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կրած վնասների փոխհատուցումը:
«Նախ Թուրքիան պետք է ներողություն խնդիրի հայերից, ապա առաջ քաշվի փոխհատուցման հարցը: Թուրքիայի սահմանադրության մեջ պետք է հատուկ հոդված լինի, որը թույլ կտա կազմակերպել հայերի կրած վնասների փոխհատուցումը, ի նկատի ունեմ նյութական վնասները և գույքը: Պետք է իրավական և քաղաքական պայմաններ ստեղծվեն, որ հայկական սփյուռքում ապրողները կարողանան վերադառնալ իրենց հայրենիքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:
Թուրք գործիչը չվախեցավ քննադատել իր երկրի և նախագահի վարած քաղաքականությունը: «Էրդողանի կուսակցությունն անկայուն է առաջ շարժվում՝ հետ ու առաջ քայլերով»,- նկատեց նա, բայց իսկույն փոխեց խոսքի թեման և պատմեց այն մասին, որ Թուրքիյում այսօր արդեն ունեն հնարավորություն դիտելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր և ծանոթանալու այդ խնդրին: Ուֆուկ Ուրասը դեմ արտահայտվեց իր երկրի վարած ժխտողական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ մասնակից դառնալ այդ ժխտողական քաղաքականությանը իր համար նույնն է, թե կիսել հանցագործությունը:
Թուրք գործիչը փորձեց քննարդատական մոտեցում ցուցաբերել այն հարցի հանդեպ, որ Հայատանի հրապարակում այրել էին Թուրքիայի դրոշը՝ ասելով, թե կցանկանա, որ ապրիլի 25-ից նոր էջ բացվի երկու երկրների հարաբերություններում: