Թուրքիան կորուստներ կրեց Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել թուրքական «Ջումհուրիեթ» թերթը' փաստելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ցեղասպանությունը ճանաչող երկրների կամ ճանաչումը վերաձևակերպող երկրների թիվն ավելացավ 10-ով:
Թերթը քննադատել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրքական իշխանությունների քայլերը և նշել, որ այդ քայլերը ոչ մի օգուտ չեն բերել՝ վնասից բացի:
Թերթը նշել է, որ Գալիպոլիի արարողությունները ապրիլի 24-ին նշելու հետևանքը եղավ այն, որ 2015 թվականը ցեղասպանություն անվանեցին Վատիկանը, Արգենտինան, Ավստրիան, Բուլղարիան, Չիլին, Չեխիան, Գերմանիան, Հոլանդիան, Ռուսաստանը և Սիրիան:
Թերթը հավելել է, որ Թուրքիայի իշխանություններն այժմ էլ աշխատանքներ են տանում Գերմանիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ելույթն արտացոլող որոշումը խորհրդարանի կողմից ընդունումը կանխելու համար:
Լուսանկարը' Reuters