Առաջին համաշխարհայկին պատերազմում տեղի ունեցած Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարվան նվիրված տոնական միջոցառումները Թուրքիայում, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել:

 

 

Պատճառն այն է, որ պետությունների ղեկավարները չեն ցանկանում այցելել Անկարա և այդպիսով ստվերել Երևա նում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Today's Zaman պարբերականի հետ զրույցում ասել է կառավարության ներկայացուցիչներից մեկը, ով, սակայն, չի ցանկացել բացահայտվել:

 

 

«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով հրավերների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը: Միայն հինգ պետություններ են ընդունել հրավերը, սակայն նրանք էլ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,- ասել է աղբյուրը:

 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարին հայտարարեց, որ ապրիլի 24-ին իրենք նշելու են Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարին: Ի թիվս 102 պետությունների ներկայացուցիչների՝ պաշտոնական Անկարան այդ միջոցառումներին հրավիրել էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինս, սակայն, անմիջապես արձագանքեց թուրքական կողմի սադրիչ քայլին և մերժեց այն՝ ասելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: