Թուրքիան խիստ վնասել է իր միջազգային կապերը՝ սպառնալով Գերմանիային և այլ գործընկեր երկրներին նրանց կողմից մեկ դար առաջ օսմանցիների կողմից հայերի ջարդերը ցեղասպանություն գնահատելու համար: Այս մասին Ստամբուլից հաղորդել է DW-ից Թոմաս Սեյբերթը:
Թուրքիան սակավադեպ սուր հռետորիկա է օգտագործել բազմաթիվ միջազգային խաղացողների հասցեին: Պապին իր բաժինն է հասել, իսկ Եվրախորհրդարանին՝ իրենը:
Ապա Ավստրիայի հերթն էր: Նախկինում` Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն, ովքեր նույնպես բանավոր կերպով վիրավորվեցին Թուրքիայի կողմից, այն գնահատականի համար, որ նրանք ունեին Օսմանյան իշխանությունների կողմից հարյուր տարի առաջ հայերի կոտորածները ճիշտ բառով անվանելու բանավեճում:
«Թուրքիայի ժողովուրդը չի ների ու չի մոռանա»
Գերմանիայի դեպքում Անկարան նշել է, որ թուրք ժողովուրդը ոչ կների, ոչ էլ կմոռանա նախագահ Յոահիմ Գաուկի խոսքերը, ով խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Միևնույն ժամանակ, թուրքական կառավարությունը զգուշացրել է Գերմանիայի կառավարությանը Բեռլինում կազմակերպված բանաձևի անցկացման համար, որը նույնպես խոսում է 1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բորբոքել են Անկարայի զայրույթը, որովհետև նրանք ևս հիշատակել են ջարդերը: Թեև Օբաման նույնիսկ չի օգտագործել «G-բառը»՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում իր երկրի կարևոր դաշնակցին:
Կասկածելի հետևանքներ
Մի քանի ժամվա ընթացքում Անկարան բանավոր հարձակումներ է գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պառլամենտի հինգ անդամներից երեքի վրա և որոնցից Գերմանիայի դեպքը թերևս ամենակարևորն է' որպես դրա կարևոր առևտրային գործընկեր: Հունիսի 7-ին կայանալիք թուրքական պառլամենտական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ սա, ըստ երևույթին, կոչ է իրենց հակված ընտրողներին: Ընտրությունները հոխորտացող հայտարարությունների ալիքի հնարավոր խթանիչներից մեկն է:
Սակայն, Թուրքիան պետք է գիտակցի, որ զայրույթի նման չափազանցված դրսևորումներն արտաքին հարաբերությունների ոլորտում ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ:
Նախ և առաջ թիրախավորված երկրների կառավարությունների քաղաքական գործիչներից ոչ մեկն Անկարայի տիրադները լուրջ չի ընդունում. շատ են դեպքերը, երբ Թուրքիան մեծ վրդովմունքով քաղաքական ու տնտեսական ռեպրեսիա է հայտարարել ընդդեմ գործընկեր երկրների:
Միջազգային մեկուսացում
Կա փաստ, որ թուրքական նյարդային բռնկումները ավելացնում են կասկածներն այն մասին, թե արդյո՞ք այս գործընկերը իսկապես վստահելի է Արևմուտքի համար: Հասկանալի է, որ հաշվի առնելով երկրի ներքին քաղաքական իրադրությունը և հանցանքը ժխտելու վրա ծախսված տասնամյակները՝ թուրքական կառավարությունը հրաժարվում է «ցեղասպանություն» բառը հայերի կոտորածների վերաբերյալ օգտագործելուց: Սակայն այն, որ Անկարան նաև քանդում է իր բարեկամությունը կարևոր դաշնակիցների հետ, լոկ այն բանի համար, որ նրանք համաձայն չեն թուրքական տեսակետի հետ, կարող է ստիպել Արևմուտքի որոշ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների վերանայել իրենց հայացքները:
Որոշ ժամանակ Թուրքիան վայելեց իրեն որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու հաճույքը, որի անխափան աճին խանգարում են օտար ուժերը, քանի որ Եվրոպան և ԱՄՆ-ն վախենում են նոր մրցակցի ի հայտ գալուց:
Աշխարհի հանդեպ նման տարօրինակ հայացքը մաս է կազմում Հայկական հարցի հանդեպ սուր բանավեճերի ծավալմանը, որը տարածվեց նաև վերջին մի քանի օրերին, հատկապես Անկարայի կառավարամետ մամուլի ու նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի որոշ խորհրդականների կողմից:
Հնարավոր է, որ Էրդողանն ու իր Արդարություն ու զարգացում կուսակցությունը կարողանան այս տեսակետից ձայներ շահել նախընտրական արշավում, սակայն միջազգային մակարդակում, իհարկե, սա կարող է հանգեցնել մեկուսացմանը: