ԱՄՆ վարչակազմը մտադիր է թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները միայն այն դեպքում, եթե նա իր միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում հստակ քայլեր ձեռնարկի: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստին:
«Նախագահը մի քանի անգամ մատնացույց է արել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կթուլանան միայն այն բանից հետո, երբ Իրանը համաձայնագրի շրջանակներում ստուգմանը ենթակա քայլեր կձեռնարկի իր միջուկային ծրագրի շուրջ»,- ասել է Էրնեստը:
Նա ընդգծել է, որ խոսքը միայն ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին է, այնինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն «իր պատժամիջոցների թուլացման շուրջ ինքնուրույն պետք է որոշում ընդունի»: