Երևանցի թոշակառու, 76-ամյա Գրիգորի Թեփոյանը ոտքով գնում է Մոսկվա. Մայիսի 9-ին նա ցանկանում է Կրեմլի պատի մոտ ծաղիկներ դնել Անհայտ զինվորի շիրմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Միր» հեռուստաալիքին: Այդ արշավը Թեփոյանը նվիրում է ռազմաճակատներում բոլոր զոհվածներին, նրա ընտանիքում պատերազմից չի վիրադարձել հինգ տղամարդ, որոնց թվում նաև իր հայրը: Կրտսեր լեյտենանտ Հունան Թեփոյանը զոհվել է Դնեպրոպետրովսկի մոտ 1943 թվականի դեկտեմբերին, նա ընդամենը 30 տարեկան էր:
Գրիգորի Թեփոյանը պատմում է, որ մեկ տարի առաջ է մտահղացել այդ արշավը և հանգամանորեն նախապատրաստվում էր: Մարզանք էր անում, երկար քայլում էր, բայց կինն ու դուստրը թույլ չէին տալիս: Դրա համար էլ որոշեց խորամանկել. մարտի 22-ին, երբ բոլորը քնած էին, նա աննկատ հեռացավ Երևանի իր տնից և ուղևորվեց Վրաստան՝ Ալաստյան գյուղ, որտեղից իր հայրը մեկնել էր ռազմաճակատ: Այստեղից էլ Գրիգորին սկսեց իր ուղին:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Կովկասյան լեռնաշղթայով մինչև Ռուսաստանի հետ սահման նա հասել է մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակել է ոտքով: Օրական անցնում է 40-50 կիլոմետր: Գիշերելուց չի հրաժարվում: Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ոչ մեծ դադար է առնում:
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 2236 կմ է: