Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը Հիշատակի և ողբի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Հիշատակի և ողբի օրը Հայրենական Մեծ պատերազմի սկզբի տարեդարձն է: 1941թ-ի հունիսի 22-ի լուսադեմին Գերմանիայի զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա՝ օդուժի հարվածներ հասցնելով օդանավակայանների, ցամաքային ու ծովային ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ: