Այսօր՝ մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհվածների հիշատակին: