Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից: