Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Այնուհետև Բակո Սահակյանը Դեսինի քաղաքում այցելել է Հայկական հիշողությունների ազգային կենտրոն:
ԼՂՀ նախագահը կարևորել է Սփյուռքում նման կոթողների և հաստատությունների առկայությունը ինչպես մեր ժողովրդի պատմական հիշողությունների պահպանման, այնպես էլ միջազգային հանրությանը ճշմարտության ներկայացման տեսանկյունից:
Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: