Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցն է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել այդ ողբերգության զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահը:
Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, ինչից հետո անցան օրակարգային հարցերի քննարկմանը: