Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց, որ լրանում է մարտի 1-ի ցավալի իրադարձությունների 10-րդ տարելիցը առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Պատգամավորները հոտնկայս հարգեցին և անցան օրինաստեղծ գործունեությանը: