Այսօր ԱԺ նիստի մեկնարկին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը: «Վերջերս Նեպալում տեղի ունեցավ բավական ուժգին երկրաշարժ: Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է երկրաշարժը, ինչ արհավիրք է այն մարդկության համար: Ես խնդրում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք Նեպալի երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասաց Հակոբյանը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հակոբյանիառաջարկը և պատգամավորներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել Նեպալի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: