Ազգային ժողովի այսօր նիստը վարող Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին զոհված հերոսների հիշատակը:

 

«Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ ահաբեկչական գործողությունների արդյունքում լայնածավալ գործողություններ են սկսվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ցավոք սրտի, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մենք ունենք մարդկային կորուստներ թե՛ քաղաքացիական բնակչության, և թե՛ մեր հերոս զինծառայողների շրջանում»,- ասաց Շարմազանովը:

 

Այնուհետև կարդաց Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների կողմից ընդունված հայտարարությունը:

 

Շարմազանովը նաև շնորհակալություն հայտնեց հանրությանը և հատկապես ընդդիմադիր ուժերին՝ աննախադեպ կոնսոլիդացիայի համար: