Մայիսի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի մայիսի 4 -ի հանդիպմանը, որի կապակցությամբ ՀՀ վարչապետը արձանագրել է վերջինիս մասնավոր բնույթը և հանդիպման ընթացքում քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումների բացակայության փաստը:

 

 

ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը: