«Պրոգրես-Մ-27Մ» բեռնատար տիեզերանավն ուղեծրից դուրս կգա մայիսի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության տիեզերական գործողությունների միավորված կենտրոնը:

 

 

Ամերիկացի զինվորականները ենթադրում են, որ նավի բեկորների անկման շրջանը կգտնվի ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ «Պրոգրես»-ն ուղեծրից դուրս կգա մայիսի 9-ին և կընկնի Կուբայից 1600 կիլոմետր արևելք գտնվող շրջանում:

 

 

Իր հերթին, Ռոսկոսմոսը բեռնատար տիեզերանավի բեկորների անկումը կանխատեսում Է մայիսի 5-ից մինչև 7-ն ընկած շրջանում:

 

 

«Պրոգրես» նավը հաշվարկային ուղեծիր դուրս չի բերվել ապրիլի 27-ին արձակվելուց հետո: Թռիչքների կառավարման կենտրոնին չհաջողվեց կապվել նավի հետ, ինչից հետո «Պրոգրես»-ն սկսեց անկառավարելի անկումը ուղեծրից, հաղորդել Է BBC-ն: