ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 5-ին՝ ժամը 00.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպ քի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Ռենջ Ռովեր» մակնիշի 88 OL 800 պ/հ և «Գոնով» մակնիշի 408ՈՍ02 պ/հ ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Ռենջ Ռովեր»-ի վարորդ Պ. Յ.-ն (ծնված 1991թ.), ուղևոր Ա. Ղ.-ն (ծնված 1991թ.) և Գ. Հ.-ն (ծնված 1986թ.) տեղափոխվել են «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, Ա. Գ.-ն (ծնված 1971թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Լուսանկարները`shamshyan.com