Եվրամիության մի ամբողջ շարք երկրներում մինչև 2030 թվականը ճարպակալման համաճարակի բռնկում Է սպառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախազգուշացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

 

 

«Եվրոպային ընդգրկուն ճգնաժամ Է սպառնում»,- ասված Է ԱՀԿ-ի նյութերում, որոնք տրամադրվել են Ճարպակալման հիմնախնդիրների շուրջ Պրահայում ընթացող եվրոպական կոնգրեսի մասնակիցներին:

 

 

Ինչպես հաղորդել Է Բելգիայի Բելգա լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի փաստաթղթերը, Եվրամիության պետությունների թվում, ճարպակալման վտանգն առավել մեծ Է Իռլանդիայի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Չեխիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչության շրջանում:

 

 

Այսպես, կանխատեսումային գնահատումների համաձայն՝ մինչև 2030 թվական Իռլանդիայում ավելորդ քաշ կունենա արական սեռի բնակչության 89 տոկոսը, նրանց 48 տոկոսը ենթակա կլինի ճարպակալման վտանգին: Կանանց թվում այս ցուցանիշը համապատասխանաբար կլինի 89 և 57 տոկոսի մակարդակում:

 

 

Ինչ վերաբերում Է Եվրամիության այն պետություններին, որոնց բնակչությանը ճարպակալման համաճարակ չի սպառնում, ապա փորձագետները դրանց թվում առանձնացնում են Նիդեռլանդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: