Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
«Երևանի Սասուցի Դավիթ կայարանամերձ հրապարակի մի մայթը, որտեղ նախկինում գործում էր շուկա, այսօր ամբողջովին շրջափակված է: Կից նկարներում երևում է այդ շրջափակված տարածքն, ու այնտեղ ինչ-որ մարդիկ իրականացնում են շինարարական գործողություններ: Մտահոգված եմ նաև տարածքի ծառերով, որոնց անթույլատրելի միջոցներով կարող են չորացնել:
Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք այդ տարածքը սեփականաշնորհված է, ո՞ւմ կողմից, ե՞րբ, և ե՞րբ է տրվել այդ տարածքում շինարարական աշխատանքների թույլտվությունն ու ի՞նչ հիմնավորմամբ»: