Ռուսական օնլայն ամրագրման Oktogo.ru գործակալության տվյալներով, Երևանն ԱՊՀ երկրների ցանկում երկրորդ ամենամեծ վարկանիշ ունեցող քաղաքն է, որտեղ նախընտրել են այցելել ռուս զբոսաշրջիկները մայիսյան տոներին:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործակալությունում հաշվել են մայիսի 1-11-ն ընկած հատվածում ռուս զբոսաշրջիկների կողմից ամրագրված հյուրանոցների թիվը: Համաձայն դրա, ԱՊՀ երկրների ցանկը գլխավորում է Մինսկը, երկրորդ հորիզոնականում Երևանն է: Ցանկում են նաև Ալմաթան, Բաքուն, Կիևը, Օդեսան, Քիշնևը, Վիտեբսկը, Բրեստն ու Տաշքենդը:

 

 

Ըստ գործակալության, մայիսյան տոներին ռուս տուրիստները Երևան են եկել հիմնականում 4 օրով և հյուրանոցում մնալու համար օրական վճարել 86 դոլար: Համեմատության համար Մինսկում ռուս զբոսաշրջիկները հյուրանոցի համար վճարել են 67, իսկ Ալմաթայում՝ 56 դոլար: