Հայրենակյան Մեծ պատերազմի հաղթանակաի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում կլինի Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենազանգվածայինը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ այս տարվա զորահանդե սը կլինի տեխնիկապես ամենահագեցածը:

 

Տոնական արարողությունները կմեկնարկեն Հաղթանակի շքերթներից, որոնք կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում: Դրանցում ներգրավված կլինեն ավելի քան 78 հազար 500 մարդ, շուրջ 2 հազար միավոր ռազմական տեխնիկա, 238 թռչող սարքեր և 51 ռազմական նավեր:

 

Այս տարվա տոնակատարության ժամանակ Մոսկվայի գլխավոր հրապարակով կանցնեն ավելի քան 16 հազար 500 զինծառայողներ, այդ թվում՝ տասը տոնական մարտական հաշվարկ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Հնդկաստանից, Սերբիայից, Չինաստանից և Ադրբեջանից:

 

Տոնական զորահանդեսն ամենամասշտաբայինը կլինի նաև ներգրավված տեխնիկայի թվով՝ շուրջ 200 զինտեխնիկա, ինչպես նաև 143 ինքնաթիռ և ուղղաթիռ:

 

Շքերթը բաղկացած կլինի 4 մասից. պատմական մարտական հաշվարկների երթ, հետիոտն զորասյուններ, մեխանիզացված շքերթային հաշվարկներ և ավիացիոն ուժերի շքերթային թռիչք:

 

Զորահանդեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցեն Հայրենական պատերազմի 85 վետերաններ Ռուսաստանի տարածքից, ինչպես նաև պատերազմի 78 մասնակիցների՝ հակաֆաշիստական կոլաիցիայից և ԱՊՀ երկրներից:

 

Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում կլինեն 27 պետության ղեկավարներ, այդ թվում և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ևս հաստատել է իր մասնակցությունը արարողություններին: