Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է զորահանդես՝ կապված Հաղթանակի օրվա 69-ամյակի հետ: Զորահանդեսին մասնակցում է ավելի քան 11.000 զինծառայող, 151 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 69 ինքնաթիռ և ուղղաթիռ:

 

Կարմիր հրապարակի վրայով կթռչեն Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 69 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Իսկ «Սու-25» գրոհայինները երկինքը կզարդարեն ռուսական դրոշի գույներով։ Զորահանդեսն արդեն 2-րդ անգամ կընդունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ զորահանդեսի հրամանատարն է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը։

 

Հայրենական Մեծ պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մի փուլն էր, երբ Ֆաշիստական Գերմանիան' նվաճելով ցամաքային
Եվրոպան, 1941թ. հունիսի 22-ին հարձակվեց Խորհրդային միության վրա: Դաժան և արյունալի պատերազմն ի վերջո ավարտվեց Խորհրդային Միության հաղթանակով՝ 1945թ. մայիսի 2-ին, երբ Խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլիացիայի ակտը: Հայրենական պատերազմին, պաշտոնական տվյալներով, մասնակցել են 600 հազար հայեր ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլև' Սփյուռքից, ԱՊՀ տարբեր երկրներից, որոնցից 200-250 հազարն ընկել են հերոսի մահով։