Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները 2016թ. ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո կլավանան: Այս մասին նա հայտնել է NBC News-ին տված հարցազրույցում:

 

 

«Մենք ցանկանում ենք հավատալ, որ ով էլ դառնա Ամերիկայի նախագահ, նա կաշխատի մեր երկկողմ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:

 

 

Նա հավելել է, որ Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի ԱՄՆ քաղաքացիների ցանկացած ընտրությանը:

 

 

Պեսկովի խոսքով' Մոսկվան սպասում է հարաբերությունների լավացման «սառեցման այն շրջանից հետո, որն ապրում ենք ներկայում»: