Սիրիայից տարված պաշտոնական փաստաթղթերը կարող են բավարար լինել Բաշար Ասադի և նրա ռեժիմի 24 բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ մեղադրանքների առաջադրման համար: Այս մասին գրում է The Guardian-ը' հղում անելով Միջազգային արդարադատության և պատասխանատվության հարցերով հանձնաժողովին (CIJA): Այդ կազմակերպությունը ֆինանսավորում են արևմտյան երկրները, այդ թվում' Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Կանադան և Դանիան:

 

 

Ինչպես նշում է թերթը' նյութերի դուրսբերման գործողությունը երեք տարի է տևել: CIJA-ի հետաքննիչների հետաքրքրությունը շարժել է 2011 թ. հակամարտությանը սկիզբ դրած բողոքի ակցիաների ճնշման գործում սիրիացի ղեկավարների դերի մասին տեղեկությունը: Պարբերականը նշում է, որ այն ժամանակ զանգվածային ակցիաների տասնյակ հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են, նրանցից շատերը կտտանքների են ենթարկվել ու սպանվել:

 

 

Պարբերականը հավելում է, որ Ասադի ռեժիմը հնարավոր է անկում կապրի և բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն:

 

 

Ավելի վաղ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ անհաջողությունները ցանկացած պատերազմի անբաժանելի մասն են: