Մեքսիկայում ԱՄՆ-ի մի քաղաքացու դատապարտել են 199 տարվա բանտարկության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին հաղորդել են լատինամերիկայն զանգվածային լրատվամիջոցները:

 

 

Մեքսիկայի Գլխավոր դատախազության տվյալներով՝ տղամարդը, որի անունը չի հայտնվում, «կատարել Է անչափահաս աղջկա սեռական բնույթի լուսանկարներ, որոնք այնուհետև տարածվել են Համացանցի միջոցով»:

 

 

Դատարանի վճռով՝ նա դատապարտվել Է 199 տարվա բանտարկության և պետք Է վճարի 1,5 միլիոն պեսոյի (96 հազար դոլարի) չափով տուգանք:

 

 

Բացի դրանից, մեղադրանքներ կարող են առաջադրվել աղջկա մորը, նշում են լատինամերիկյան ԶԼՄ-ները, որի համաձայնությամբ են կատարվել լուսանկարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: