Իրանի հեղափոխական տրիբունալն ութ երիտասարդների դատապարտել Է ընդհանուր առմամբ 127 տարվա բանտարկության Facebook սոցիալական ցանցում հակակառավարական հաղորդագրություններ զետեղելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներ:
Դատապարտյալների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի Է, որ նրանք պատժաչափեր են ստացել «դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են ազգային անվտանգության դեմ», հակակառավարական քարոզչության, ինչպես նաեւ «իսլամական սրբությունները, Իրանի առաջնորդներին վիրավորվելու» համար:
Երիտասարդներից յուրաքանչյուրն ստացել Է 11-ից մինչեւ 21 տարվա բանտարկություն:
Սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter եւ Facebook, ինչպես նաեւ այլ ռեսուրսներ մուտքը, որոնք ճանաչվել են հակակառավարական կամ Էլ իսլամի նորմաներին հակասող, կանոնավորապես արգելափակվում Է Իրանի իշխանությունների կողմից:
Մինչդեռ 2013 թվականին Իրանի նախագահ ընտրված Հասան Ռոուհանին նախընտրական խոստման մեջ հայտարարել Էր սոցիալական եւ լրատվամիջոցների ոլորտում ավելի մեծ ազատություն տրամադրելու մտադրության մասին: Առանձին փորձագետների կարծիքով՝ հենց այս քայլը նրան օգնեց հաղթանակ տանել իր քաղաքական ախոյանների նկատմամբ: Սակայն ազատականացման ուղեգիծը դիմադրություն Է հարուցել Իրանի պահպանողական քաղաքական շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: