Մայիսի 14-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղիում' Պռոշյանի գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

 

 

 

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Աշտարակ հատվածի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34ZT115 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Վ. Ա., ծնվ.1982թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը:

 

 

 

 

Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Վ.Ա.-ը և ուղևոր Գ. Դ.-ը (ծնվ.1979թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Վ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Դ.-ինը՝ միջին ծանրության:

 

 

 

 

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: