Մայիսի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և գրասենյակի բազկաթոռին հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1961թ.) դին: