Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կոչով Բաքվում, Սումգաիթում և ադրբեջանական մի շարք այլ քաղաքներում տեղի կունենա զանգվածային հացադուլի մեկօրյա ակցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

 

Բողոքի նման ձևով ադրբեջանցի ընդդիմադիրները կոչ են անելու ազատ արձակել երկրի կալանավայրերում փակված քաղբանտարկյալներին:

 

 

Ադրբեջանի բանտերում ներկայում փակված է շուրջ 8 տասնյակ քաղբանտարկյալ: Միջազգային իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ ու քաղաքական կառույցներ բազմիցս կոչ են արել երկրի իշխանություններին ազատ արձակել բանտարկված այլախոհներին և հարգել սեփական քաղաքացիների հիմնարար ազատությունները: