Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:

 

 

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով' քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: