Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Խորհրդարանի աշխատանքը 20 րոպե ընդմիջելու առաջարկով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ազգային ժողովի նիստը մեկնարկել է թեժ մթնոլորտում: Ոչ իշխանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:

 

Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ մեկնարկից հետո մի քանի անգամ արդեն անջատել էր ընդդիմադիր պատգամավորների խոսափողները:

 

Հեղինե Բիշարյանի խոսափողը ևս անջատվեց.